Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները «բազմաթիվ ուղղություններով զգալի առաջընթացի» են հանգեցրել։ Այս մասին Վաշինգտոնից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախօրեին հանդիպում է անցկացրել ԱՄՆ առաջնորդի հետ Սպիտակ տանը։               
 

Իսկ իրավապահ համակարգը զբաղված է արքեպիսկոպոսներ ու բարերարներ ձերբակալելով

Իսկ իրավապահ համակարգը զբաղված է արքեպիսկոպոսներ ու բարերարներ ձերբակալելով
24.09.2025 | 15:00

Թմրանյութերն ու ապօրինի զենքը հսկայական ծավալնելով շրջանառվում են Հայաստանում` ամեն օր հանգեցնելով նորանոր սպանությունների ու մահերի։

Իսկ զենքի ու թմրանյութերի ապօրինի շրջանառությունը «անխոչընդոտ» իրականացվում է, որովհետև իրավապահ համակարգը զբաղված է կա՛մ ամրագոտու ու ապակիների մգեցվածության համար մարդկանց տուգանելով, կա՛մ էլ` արքեպիսկոպոսներ ու բարերարներ ձերբակալելով ու կալանքի համար անվերջ միջնորդելով։

Դե, մոնտաժման հմտությունների մասին ավելորդ է խոսել. Հոլիվուդն ու Բոլիվուդը լուրջ տաղանդներ են կորցրել...

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ